Փիլատես

Փիլատեսը բարելավում է ձեր հոգեկան, ֆիզիկական բարեկեցությունը, ավելացնում է ճկունությունը և ամրացնում մկանները։

Փիլատեսը վարժությունների մի համակարգ է, որն ընթանում է մաթի կամ հատուկ սարքի վրա և կրկին ուղղված է առողջ և ուժեղ մարմին ձևավորելու վրա։ Տարիներ շարունակ Փիլատեսով զբաղվել են հիմնականում պրոֆեսիոնալ պարողներն և մարյիկները, իսկ հիմա նույնիսկ Հոլիվուդյան դերասանները։

Փիլատեսը նախևառաջ կենտրոնացած է որովայնային մկանների զարգացման վրա, ինչը կնպաստի ուժեղ ողնաշարի ձևավորմանը, ինչպես նաև կտա ճկունություն, ուժ, դիմացկունություն, կոորդինացում՝ առանց մկանային կառուցվածքը առավելապես արտահայտիչ դարձնելու։

Փիլատեսով կանոնավոր զբաղվողները ավելի գեղեցիկ կեցվածք ունեն, քիչ են հակված վնասվածքների և ընթանրապես ավելի տոկուն են։

Վարժությունները հիմնականում կրկնվում են մի քանի անգամ, այդ իսկ պատճառով ուսանողը  կարող է լուրջ ուշադրություն դարձնել վարժության և շնչելու որակին։