Յոգայի ոճերի  մասին

 Այենգար. Այս յոգայի հիմնական շեշտը կեցվածքի վրա է։ Այն օգնում է մարդուն լուծել իր ֆիզիկական և ֆիզեոլոգիական խնդիրները։ Այենգար յոգան օգնում է նաև նոր աշակերտներին յուրացնել յոգայի դիրքերը։ Դիրքերից բացի, դասերը ներառում են համեմատաբար երկար հանգստանալու դիրքեր և որոշ առանձին շնչառական վարժանքներ։ Այենգար յոգայի դասի ժամանակ օգտագործվում են տարբեր օգնող պարագաներ՝ գոտիներ, ծածկոցներ, աթոռներ և այլն։

 Աշտանգա. Յոգայի այս մեթոդը համատեղում է շնչառությունն ու յոգայի դիրքերը՝ առաջացնելով ներքին տաքություն, քրտինք, ինչի արդյունքում էլ մաքրվում են օրգաններն ու մկանները: Աշտանգան շատ օգտակար է ճկունություն ձեռք բերելու, ինչպես նաև քարացած մկաններն ու հոդերը կարճ ժամանակահատվածում հանգստացնելու համար:

 Շիվանանդա : Շիվանանդա յոգան ասանաների խումբ է, որը մշակվել է հենց գուռու Շիվանանդայի կողմից: Այն 12 տարբեր ասանանների շարք է, որոնց կատարումը նպաստում է արյան շրջանառության արագացմանը, մկանների տոնուսի բարձրացմանը և կարգավորում նյութափոխանակությունը: Այն դիրքերի մի ամբողջական փաթեթ է, որը նպաստում է մարմնի մկանների ճանաչմանը, ինչպես նաև խթանում է ողնաշարի ճկունությունը: Յուրաքանչյուր դիրքի մեջ, կարևորելով շնչառությունը, այն նպաստում է ասանանների լիարժեք զգալուն և մարմնին թեթևություն պարգևելուն: Կարևորվում է հանգիստը, ինչպես դասի վերջում, այնպես էլ ընթացքում:  

 ՀաթաՅոգա: Հաթա յոգան շնչառության և շարժման համադրություն է։ Այս յոգայի դասերի ժամանակ դիրքերը հաջորդում են մեկը-մյուսին` որոշակի հերթականության մեջ։ Այն ավելին է, քան պարզ ֆիզիկական շարժումների հերթականություն. Հաթան համատեղում է շարժումը շնչառության հետ, միավորում է մարդու ներքինն ու արտաքինը։ Պարապմունքը նպաստում է պրանայի շրջանառությանը, ինչն էլ օգնում է աշակերտին լինել ավելի կենտրոնացած և էներգիայով լի։

Յոգա-Նիդրա. Յոգա-Նիդրան նշանակումէ յոգիկ քուն: Դագիտակցված խոր քնի վիճակն է:Այնիրհետբերումէմտքիևհոգուաննկարագրելիհանգստություն, լռությունևպարզություն:

Հղիների Յոգա. Դասընթացում ներառված են շնչառական վարժություններ, ձգումներ և մեջքը հանգստացնելու հատուկ ասանաներ։ Դասերին կարող են մասնակցել հղիության տարբեր էտապում գտնվող կանայք, անկախ նրանից, թե նախկինում զբաղվել են յոգայով, թե ոչ։