
Շունչն առաջարկում է մի շարք մարմնի մերսման ծառայություններ
Հանգստացնող մերսում
 Հանգստացնող մերսումն իրականում նույնն է, ինչ նուրբ շվեդական մերսումն, որն ընթանում է թեթև, խաղաղ ձեռքի աշխատանքի ներքո: Այս մերսման առաջնային նպատակն է ձեզ հանգստացնել, և մերսողը կիրառում է դանդաղ շարժումներ և մարմնի վրա գործադրում է թեթև ճնշում: Հանգստացնող մերսումը խիստ օգտակար է, քանզի կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, նպաստում է արյան շրջանառությանն և խթանում մարմնի լիմֆատիկ համակարգը: 
 
 Թայլանդյան Յոգա մերսում
 Թայլանդյան Յոգա մերսումը ներառում է ռեֆլեքսոլոգիա, էներգիայի ուղղորդում, ձգումներ և յոգա։ Պասիվ, միջնորդավորված ձգումներն օգնում են հեշտորեն լինել յոգայի որևէ դիրքում և ընդհանրապես կատարելագործվել յոգայում։ Մերսումն արվում է հատակի՝մաթի վրա, հարմարավետ հագուստով։ 
 
 Տաք քարերով մերսում
 Տաք քարերով մերսումը հատուկ մերսում է, որը կատարվում է հարթ, տաքացված քարերով։ Դրանք հիմնականում բազալտ են, սև հրաբխային քարեր, որոնք լավ են պահպանում և փոխանցում տաքությունը։ Դա խորը հանգստացնող մերսման տեսակէ, որտեղ ջերմությունն օգնումէ լարված մկաններին թուլանալ։ 
 
 Մեղրով Մերսում
 Մեղրով մերսումը համարվում է փափուկ հյուսվածքների մերսման տեսակ: Մեղրով մերսման արդյունքները հիմնված են մարդու մաշկի և բնական մեղրի բիոլոգիապես ակտիվ և սննդարար բաղադրիչների փոխազդեցության վրա։ Մեղրը բարելավում է արյան շրջանառությունը հյուսվածքներում և մկաններում, նպաստում մաշկի ջերմային կարգավորմանը: Մեղրով մերսումը մաշկն ամբողջությամբ լավորակ է դարձնում և ունի դրական աղդեցություն ամբողջ նյարդային համակագի վրա։ 
 
 Հղիների մերսում
 Հղիների մերսումը հանգստացնում է լարված մկանները, բարելավում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունն ու շարժունակությունը։ Այն հարմարեցված է հղի կանանց հատուկ կարիքներին, ինչպիսիք են`ձգվելու նշանները, ցելիուլիտը, մկանային հիպերտոնուսը։ Այն թեթևացնում է գոտկատեղի, ուսերի ու վզի ցավերը, օգնում է ձեռքերի և ոտքերի ներքևի հատվածների այտուցմանը, նպաստում է կնոջ ընդհանուր հանգստության ձեռքբերմանը: 
 
 Ռեֆլեքսոթերապիամերսում ( Շիացու) 
 Շիացուն հնագույն արևելյան կետային մերսման արվեստ է: Այն վերացնում է մարմնի խցանումները, թույլ տալիս, որ էներգիան ազատ հոսի: Խթանում և վերականգնում է կենսականհամաչափությունը, թուլացնում է լարվածությունը, հանում սթրեսը: