Շուշան Հովհաննիսյան, Յոգայի որակավորված ուսուցիչ

 Շուշան Հովհաննիսյանն առաջին անգամ ծանոթացել է յոգայի ուսմունքի հետ 2004թ-ին Ամերիկյան Խաղաղության Կորպուսի կամավոր Պամելա Հոլմսի միջոցով: 2007թ-ին, մեկնելով Ռոչեսթեր, ԱՄՆ, անցել է Ուսուցիչների որակավորման դասընթաց <Այենգար» ոճի ուսուցիչ Ֆրանսուա Ռաուլի «Օուփն սկայ» յոգայի կենտրոնում: 2008թ-ից սկսած մասնակցում է Գաբլիելլա Ջիոբիլարոյի տարեկան սեմինարներին, որոնք կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում: 2011-ին Շուշանը մասնակցել է հայտնի ուսուցիչ Լորա Անթելմիի <Ոտմաթաթից մինչև կոնք> եռօրյա սեմինարին ԱՄՆում, որն ուղղված էր գոտկային,կոնքային խնդիրների հետ աշխատելու հմտություններին: Շուշանը 2014թ-ի հունվարն անցկացրել է Մինսկում,Բելոռուսիայում, վերապատրաստվել Այենգար դպրոցի հմուտ ուսուցիչների հետ: 

Զարինե Գրիգորյան, Յոգայի որակավորված ուսուցիչ

Զարինե Գրիգորյանն Աշտանգա յոգայի ուսուցչի որակավորում ստացել է 2009 թվականին` «Յակուբով յոգա ինստիտուտի» (Լոս Անջելես, ԱՄՆ) կողմից: Զարինեն սկսել է զբաղվել յոգայով  2004թ-ից : Առաջին ազդակ Զարինեի համար հանդիսացել է հնդկական փիլիսոփայության ուսումնասիրությունը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ուսանելու տարիներին : 2009թ-ին միացել է Շունչի արհեստավարժ ուսուցիչների թիմին :

Լյուսի Մարտիրոսյան, Փիլատեսի որակավորված ուսուցիչ

Լուսին Մոսկվայում (Ռուսաստան) կրթություն ստացած պրոֆեսիոնալ բալետի պարուհի է։ 2002 թվականին, պարելով Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի բեմում, նա ավարտեց  բալետի կարիերան և մեկնեց Մոսկվա Փիլատեսի ոլորտում հմտանալու նպատակով։ Միառժամանակ մասնակցելով խմբերի պարապմունքներին` նա լրջորեն սկսեց ուսումնասիրել Փիլատեսի դասավանդման մեթոդները։  2007-ին նա միացավ Շունչի թիմին:

Վահե Դանիելյան, վկայագրված մերսող

Վահեն սպորտով զբաղվել է դեռևս 7 տարեկանից: Սպորտի հանդեպ ունեցած սերը տարավ նրան անատոմիայի և թերապիայի ուղղությամբ: 1990 թ . Վահեն որակավորվեց որպես Մերսող՝ Մոսկվայի Բժշկական Դպրոցի սպորտի և ֆիզկուլտուրայի ֆակուլտետը:

 

Զառա Նահապետյան, փոխտնօրեն

Զառան ավարտել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանի Անգլո- իսպանական բաժինը: Այնուհետև շարունակել կրթությունը Պետական Համալսարանի Հասարակայնության հետ կապերի բաժնում: Շունչի թիմին է միացել 2007-ից և արդեն 7 տարի է ակտիվորեն զբաղվում է յոգայով և փիլատեսով:

Նարե Նահապետյան

Նարեն ավարտել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանի Անգլո-գերմանական բաժինը:  Շունչի թիմին է միացել 2009-ից և արդեն 9 տարի է ակտիվորեն զբաղվում է յոգայով և փիլատեսով:

Լուսինե Հովհաննիսյան, Յոգայի Որակավորված Ուսուցիչ

Լուսինե Հովհաննսիյանը սկսել է զբաղվել յոգայով 2013 թվականից Շունչ կենտրոնում։ Նա ստացել է Վինյասա յոգայի ուսուցչի որակավորում Շունչ յոգայի կենտրոնից։ Լուսինեն միացել է Շունչի թիմին 2015 թվականին։