|
Դեմքն ոչ միայն տարիքի, այլև առողջության ու կենսակերպի հայելին է: Այն արտացոլում է ձեր հույզերը, զգացմունքներն ու ապրումները, որով և դուք ներկայանում եք շրջապատին: Միաժամանակ այն ունի բազմաթիվ թշնամիներ, որոնք բացասաբար են ազդում մաշկի թարմության ու գեղեցկության վրա:
Դեմքի առաջին թշնամին, դեմքն անտեսելն է: Եթե ուզում եք հաղթել ժամանակին, պիտի ճանաչեք մաշկի թշնամիներին:
1-Արևի վնասակար ճառագայթներ,
2-Մաշկի ջրազրկում,
3-Սխալ դիետաներ,
4-Ծխախոտ,
5-Ստրես,
6-Երկրի ձգողական ուժ,
7-Մկանների առաձգականության կորուստ:
Առաջին 6-ի դեմ պայքարելու համար ունենք համապատասխան ձևեր, սակայն մկանների առաձգականության կորուստի դեմ կարող են պայքարել դեմքի մերսումն ու յոգան:
Երբ մի մկան «աշխատում» է, այն դառնում է ավելի ամուր:
Երբ մի մկան «դիմադրում» է, այն դառնում է ավելի ուժեղ:
Անշարժ մկանը կուտակում է ցելուլիթ, կորցնում է իր առաձգականությունն և դեմքի մաշկն սկսում է թառամել: Դեմքի մկաններն, ինչպես մարմնի որևէ այլ մկան, կարիք ունեն ձգվելու, թարմանալու, մարզվելու և կենսատու թթվածին ստանալու:
Մի փոքր ջանք, և ձեր դեմքը կարող է երևալ ավելի թարմ ու ավելի երիտասարդ
|
Հավելյալ տեղեկությունների համար դիմեք ՙՇունչ՚-ի դեմքի մաշկի տերապեվտ՝ Վիքի Օդեհին
|