|
Աքանդան, յոգա բառի նման, սանսկրիտից թարգմանաբար նշանակում է անբաժանելի, մնայուն սովորույթ և ամբողջություն:Այն ուղղված է սովորեցնելու շնչառության հիմնական սկզբունքները, շարժումներն և հանգստի դիրքերը: Յոգայի այս տեսակը ներկայացնում է նրա ամենահեշտ դիրքերը, այնպես որ հասանելի լինի բոլորին, այլ կերպ ասած յուրաքանչյուրը կարողանա տիրապետել ասանաների ստանդարտ կամ հեշտացված տարբերակներին: Այստեղ ուսանողներին առաջարկվում է շարժվել շնչառության հետ և թույլ տալ, որ շունչը առաջնորդի շարժումը: Աքանդա յոգայի նպատակն է ճկունություն և ուժ տալ յոգայով զբաղվողին, մաքրել մարմինն և օգնել ձեռք բերել, պահպանել առողջությունը:
|
 |
|