Menu Content/Inhalt
Աշխատակազմ
Linda

Լինդա Բաշիրյանս

Տնօրեն

 

Լինդան բացահայտեց յոգայի առավելությունները վեց տարի առաջ Լոնդոնից Ռոչեսթեր  (Նյու¬Յորքի նահանգ)տեղափոխվելուց հետո:Այդ օրվանից յոգան նրա համար դարձավ ապրելակերպ։ Այժմ Լինդան կանոնավոր զբաղվում է յոգայով՝ փորձելով իրեն տարբեր ոճերում։ Նկատելով պրոֆեսիոնալ ստուդիաների բացակայությունն Երևանում և ցանկանալով կիսել իր ձեռքբերումը՝ Լինդան որոշեց հիմնադրել ՙՇունչ՚ ստուդիան։

Կապվել՝

Բելլա Մաճկալյան

Յոգայի ուսուցիչ

Բելլան որակավորված յոգայի ուսուցիչ է։ Նա սկսել է զբաղվել յոգայով 2003թ¬ին՝ Անգլիայում սովորելու ընթացքում։ Նա սկզբնական գիտելիքներ ձեռք է բերել ընթերցանությամբ և ինքնուրույն մարզվելով։ Երևան վերադառնալուց հետո նրան հնարավորություն ընձեռնվեց և նա ստանձնեց յոգայի ուսուցիչ պարտականությունը։ 2007թ¬ին նա մեկնեց Հնդկաստանի Րիշիկեշ քաղաք՝ ՙՈւորլդ Քոնշըս Յոգա Ֆամիլի՚ ուսուցիչների պատրաստման դասընթացին մասնակցելու։ 200 ժամյա դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ՝ Բելլա Մաճկալյանը Յոգի Վիշվկետուի և Չետնա Փանվարի կողմից ստացավ Յոգայի Միության վկայագիր։ Բելլան անհամբեր սպասում է, որպեսզի կիսի իր եռանդն ու փորձը Ձեզ հետ։

Կապվել:
Bella
Shushan

Շուշան Հովհաննիսյան

Յոգայի ուսուցիչ

Շուշանն որակավորված յոգայի ուսուցիչ է։ Նա սկսել է զբաղվել յոգայով 2004թ¬ից Ամերիկյան Խաղաղության Կորպուս կազմակերպության կամավորների միջոցով։ Խորացնելով իր գիտելիքներն այդ ասպարեզում և ցանկանայով իր փորձը կիսել նա դարձավ ինքնուսույց յոգայի ուսուցիչ։ Երբ նրան առաջարկվեց մասնակցել յոգայի մասնագիտացված դասընթացին, նա հաճույքով համաձայնեց և մեկնեց Ռոչեսթեր, ԱՄՆ՝ ՙՕուփն սկայ՚ յոգա կենտրոնում ՙԱյենգար՚ տիպի յոգայի ուսուցիչ Ֆրանսուա Ռաուլի մոտ ուսանելու։ Դասընթացին զուգահեռ Շուշանն իր ուսուցիչ Ֆրանսուա Ռաուլի հետ անցկացրել է յոգա սեմինար Լուիզվիլ (Կենտուկի նահանգ, ԱՄՆ) քաղաքում և ողնաշարի առողջացման դասեր Նյու¬Յորքի Ռոչեսթեր քաղաքում։ Դասնթացի ավարտին նա կպարգևատրվի Յոգայի Միության 200 ժամյա սերտիֆիկատով։

Կապվել`

Զարինե Գրիգորյան

Յոգայի ուսուցիչ

Զարինե Գրիգորյանն Աշտանգա յոգայի ուսուցչի որակավորում ստացել է 2009 թվականին` □Յակուբով յոգա ինստիտուտի□ (Լոս Անջելես, ԱՄՆ) կողմից: Զարինեն սկսել է զբաղվել յոգայով 2004թ-ից : Առաջին ազդակ Զարինեի համար հանդիսացել է հնդկական փիլիսոփայության ուսումնասիրությունը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ուսանելու տարիներին : Այդուհանդերձ,Զարինեի վրա ամենամեծ ազդեցությունը որպես ուսուցիչ թողել է եղբայրը` Ռոլանդ Յակուբովը, ով փորձառու ուսուցիչ է և երկար տարիների փորձ ունի յոգայի ասպարեզում : Փորձ ձեռք բերելու նպատակով Զարինեն վերջին տարիներին, կամավոր հիմունքներով, դասեր է անցկացրել ընկերների ու ծանոթների համար, իսկ 2009թ-ին միացել է Շունչի արհեստավարժ ուսուցիչների թիմին :

Contact:  

Zarine
Yulia

Յուլիա Ղարիբյան

 Յոգայի ուսուցիչ

Յուլիան ավարտել ԵՊՀ-ի մեխանիկայի բաժինը`ստանալով մագիստրոսի կոչում: Սկսել է զբաղվել յոգայով 2 տարի առաջ Շունչ կենտրոնում՝ երկրորդ հղիության ընթացքում: Տեսնելով յոգայի առավելությունները՝ Յուլիան ցանկություն է ունեցել խորացնելու գիտելիքները և վերապատրաստվել որպես ուսուցիչ։ Նա Շունչ կենտրոնում անցել է նախնական վերապատրաստման դասընթաց, իսկ մարտին պլանավորում է մեկնել Բոստոն՝ մասնակցելու ՙՈւսուցանողների ուսուցման՚ ծրագրի:

Կապվել`

 

Լուսի Մարտիրոսյան

Փիլատեսի ուսուցիչ

Լուսին Մոսկվայում (Ռուսաստան) կրթություն ստացած պրոֆեսիոնալ բալետի պարուհի է։ 2002 թվականին, պարելով Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի բեմում, նա ավարտեց  բալետի կարիերան և մեկնեց Մոսկվա Փիլատեսի ոլորտում հմտանալու նպատակով։ Միառժամանակ մասնակցելով խմբերի պարապմունքներին նա լրջորեն սկսեց ուսումնասիրել Փիլատեսի դասավանդման մեթոդները։ 2003 թ-ին Երևան վերադառնալով՝ Լուսին սկսեց վարել անհատական պարապմունքներ։ Լուսին անհամբեր սպասում է, որպեսզի կիսի  իր չորս տարվա Փիլատեսի դասավանդման փորձը Ձեզ հետ։

Կապվել`

 

Image

 

Անի

 

Անի Ներսիսյան

Վերապատրաստվող Յոգայի ուսուցիչ

Անի Ներսիսյանը 2005-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա։ Ղեկավարության ներքո Լյուսի Մարտիրոսյանի Անին պատրաստվել է որպես Փիլատեսի ուսուցչուհի և 2009թ-ի նոյեմբերից վարում է դասեր Շունչ կենտրոնում։

Կապվել`

Վահե Դանիելյան

Մերսող

Վահեն սպորտով է զբաղվել 7 տարեկանից։ Նրա սերը դեպի սպորտ ի վերջո բերեց նրան անատոմիայի և մերսման թերապիայի մեջ հմտանալու որոշմանը։ 1990 թվականին Մոսկվայի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի քաղաքային բժշկական կենտրոնում նա ստանում է մերսողի որակավորում։ Վերադառնալիս Երևան Վահեն հինգ տարի ուսանում է հոգեբանություն Երևանի Պետական Համալսարանում՝ միաժամանակ աշխատելով որպես մերսող։ Այսօր Վահեն աշխատում է և՜ որպես մանկական հոգեբան, և՜ մերսող։ Իր բնույթով Վահեն ստեղծագործող անձնավորություն է, մարդ, որը սիրում է ուսումնասիրել մերսման տարբեր տեսակներ և մեթոդներ։ Բացի կլասիկ մերսումից Վահեն մասնագիտացած է Թայլանդական և տաք քարերով մերսման մեջ։

Կապվել`
Vahe
Shushanik

Շուշանիկ Սեյրանի Ստեփանյան

Մերսող

Շուշանիկը դպրոցն ավարտելուց հետո 1992թ. ընդունվել է Երևանի Պետական Ֆինանսատնտեսագիտական տեխնիկում: Տարիներ անց, որպես երկրորդ մասնագիտություն, Շուշանիկը սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և ավարտել այն` ստանալով մերսողի-առողջարարական ֆիզիկական կուլտուրայի մեթոդիստի որակավորում : Շուշանիկը մասնագիտացել է նորածինների, փոքր տարիքի երեխաների և հղի կանանց բուժական մերսման ոլորտում : 2004թ-ին նա մասնակցել է հատուկ` չինական մերսման ուսուցողական դասընթացների Քսու Գուանգվեյի մոտ : Նա մի շարք հայտնի մանկական երգերի հեղինակ է: Ամուսնացած է, ունի 2 երեխա :

Կապվել`

Զառա Նահապետյան

Գործավար

Զառան ավարրտել է Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Անգլո-իսպանական բաժինը: Նա լեզուներից բացի հետաքրքրվում է նաև յոգայով և գտնում է, որ իրական գեղեցկությունը առողջության մեջ է: Զառան լսելով ՙՇունչ՚ կենտրոնի բացման մասին` ցանկություն հայտնեց համագործակցել կենտրոնի հետ և այժմ սիրով կատարում է իր աշխատանքը` ստեղծելով հաճելի ու բարի մթնոլորտ Շունչի այցելուների համար:

Կապվել`

 Zara