| Դասաժամեր |
|
ՕՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
ՄԵԿ ԴԱՍԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 1 ժ. 15 րոպե
Աքանդա՝ Աքանդան յոգան ուղղված է սովորեցնելու շնչառության հիմնական սկզբունքները, շարժումներն և հանգստի դիրքերը։ Այն առաջարկում է շարժվել շնչառության հետ և թույլ տալ, որ շունչը առաջնորդի շարժումը: Նպատակն է ճկունություն և ուժ տալ յոգայով զբաղվողին, մաքրել մարմինն և օգնել պահպանել առողջությունը:
Այենգար՝Այենգար յոգան հիմնված է պոզաների ֆիզիկապես ճիշտ
կատարման, մարմնի և մտքի կենտրոնացման վրա, ինչը կօգնի հանդարտել ձեր
միտքը և ունենալ ճկուն մարմին։ Այենգար Յոգայում օգտագործվում են տարբեր
օգնող պարագաներ՝ գոտի, աթոռ, բլոկ, ծածկոց։
Սիվանանդա՝ Սիվանանդա յոգան ուղղված մարդու առողջությանն ու բարենպաստ ինքնազգացուղությանը: Այս ոճը հենվում է պարբերական հանգստանալու ու ամբողջական շնչառության վրա:
Վինյասա՝ Էներգետիկ պարապմունք է, որը նպաստում է ուժ և ճկունության ձեռք բերելուն, բարձրացնում է մարմնի տոնուսը և հանգստացնում միտքը։ Պարապմունքը անցկացվում է 27 աստիճան տաքության և ժամանակակից երաժշտության ներքո։
Յոգա հղիների համար՝ Դասընթացում ներառված են շնչառական
վարժություններ, ձգումներ և մեջքը հանգստացնելու հատուկ ասանաներ։ Դասերին
կարող են մասնակցել հղիության տարբեր էտապում գտնվող կանայք, անկախ
նրանից, թե նախկինում զբաղվել են յոգայով կամ ոչ։
Փիլատես: Փիլատեսը կենտրոնացած է որովայնային մկանների զարգացման վրա, ինչը կնպաստի ուժեղ ողնաշարի ձևավորմանը։ Վարժությունները հիմնականում կրկնվում են մի քանի անգամ, այդ իսկ պատճառով ուսանողը կարող է լուրջ ուշադրություն դարձնել վարժության և շնչելու որակին։ |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||