|
Հանգստացրեք ձեր միտքը, աշխատեք կենտրոնանալ, թուլացրեք լարվածությունը, զարգացրեք ձեր մկանունքը յոգայի միջոցով։
Ին՞չ է Յոգան
Ծնունդ առնելով Հնդկաստանում 5000 տարի առաջ յոգան հանդիսանում էր հոգե¬ֆիզիկական գիտության ճյուղ։ Այսօր արևմուտքում յոգայի պրակտիկան կենտրոնացած է ՙասանա՚ կոչվող ֆիզիկական կեցվածքների , ՙպրանայամա՚ կոչվող շնչառական վարժությունների և ՙմեդիտացիա՚ վրա։ Սակայն միայն դա չէ, որ կա, ինչքան խորանում ես, այնքան հարուստ և բազմազան է դառնում այս ավանդույթը։ Յոգա բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է կապել, միացնել և հաճախ բացատրվում է որպես ՙմիություն, միավորում՚։ Ավանդական յոգայի նպատակն է իր իսկ սեփական անձի հետ միավորումը։ Մեր օրերում շեշտը դրվում է յոգայի հաղորդած ռավելությունների վրա, ներառյալ՝ զարգացած ֆիզիկական կազմվածք, մտավոր պարզություն, բարձր ինքնաճանաչողություն, լարվածության կառավարում և ընդհանուր բարեկեցություն։ Սակայն որոշ մարդիկ կարևորում են յոգայի հոգևոր լինելու ասպեկտը։
Յոգայի գեղեցկությունն իր բազմակողմանիության մեջ է, որը զբաղվողներին թույլ է տալիս կենտրոնանալ իրենց ֆիզիկական, հոգեկան, հոգևոր վիճակի, կամ այս երեքի համակցության վրա։ Յոգայի Կանոնավոր պարապմունքները շատ օգտակար են մարդու մարմնի և մտքի համար, այդ թվում՝
Օրգանիզմի տոնուսի բարձրացում և ամրացում՝ յոգայի կեցվածքների երկարատև պահումները բարձրացնում են ինչպես մկանունքի այնպես էլ ներքին օրգանների տոնուսը։
Ճկունության ավելացում՝ յոգայի կեցվածքների պահումները երկարացնում են մկանները, ջլերը և թույլ են տալիս դառնալ ավելի ճկուն։
Շնչառության բարելավում՝ յոգայի պարապմունքների ընթացքում խորը շնչելը բացում է կրծքավանդակը և ամրացնում ստոծանին։
Կենտրոնացման բարելավում՝ գիտակցաբար շարժվելը, երբ քաջատեցյակ ես քո մարմնի և շնչառություն պահանջներին, բերում են ուշադրության և կենտրոնացման զարգացմանը։
Նպաստում է թուլացմանը՝ ձգման և շնչառության համակցությունը մեղմացնում է մարմնի լարվածությունը և հանգստացնում նյարդային համակարգն ու հուզմունքը՝ տալով թարմացման զգացողություն։
Առողջության բարելավում՝ բացի մարմինն և միտքը կրթելուց, յոգան մերսում և մարզում է գեղձերն ու օրգանները, արագացնում արյան շրջանառությւնը, բարելավում մարսողությունը և դուրս մղում տոքսինները՝ նպաստելով օրգանիզմի ընդհանուր առողջացմաանը։
Քաշի կարգավորում՝ անկախ ձեր քաշից դուք կարող եք զբաղվել յոգայով, ինչը ձեզ կօգնի լավ զգալ և միշտ գեղեցիկ լինել։ Յոգայով կանոնավոր զբաղվելը կօգնի փոխել ձեր մարմինը երկու ճանապարհով։ Առաջինը՝ վարժությունները անելիս կծախսվեն կալորիաներ (200-600 կալորիա ժամում), կբարձրանա մկանների տոնուսը և կբարելավվի ձեր կազմվածքը։ Երկրորդը՝ յոգան նաև առողջ ապրելակերպ է, ինչը պահանջում է հետևել առողջ սննդակարգի։ Եթե ուզում եք մոռանալ ավելորդ քաշի մասին, պետք է առողջ ապրելակերպ վարել, այն է՝ մարզվել և ճիշտ սնվել։
Ինչպես սկսել՝ յոգայով զբաղվել կարող են բոլորը՝ տարեցներն ու երիտասարդները, աթլետներն ու ոչ աթլետները, տղամարդիկ և կանայք՝ անկախ կրոնից և դավանանքից։ Յոգան բոլորին է օգտակար։ Այսպիսով բարի գալուստ, միացեք մեզ և ինքներդ համոզվեք, թե ինչ կտա ձեզ յոգան ՙՇունչ՚¬ ի ընկերական և հանգիստ միջավայրում։
|
|